Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում կպատժվեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը վիրավորող» պատգամավորները

Թուրքիայում կպատժվեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը վիրավորող» պատգամավորները
28.07.2017 | 17:06

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների մշակած՝ պատգամավորների վարքին, արտաքին տեսքին և խորհրդարանի նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը՝ հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Փաթեթը մի ուշագրավ կետ է պարունակում, որով փաստացի սահմանափակվում է պատգամավորների խոսքի ազատությունը։ Կետերից մեկի համաձայն էլ, նախատեսվում է պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը»։Պատժելի է համարվում պատգամավորների կողմից խորհրդարանի ամբիոնից «Հայոց ցեղասպանություն», «Դերսիմի կոտորած», «Քրդստան», «Ամեդ» (Դիարբեքիրի քրդական հին անվանումը), «քրդական նահանգներ» արտահայտությունների կիրառումը։

Կարգը խախտած պատգամավորները ժամանակավորապես կհեռացվեն խորհրդարանի աշխատանքներից, նրանց աշխատավարձից 12 հազար լիրա պահում կարվի։ Փոփոխությունների փաթեթին դեմ են քվեարկել ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական և ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները: Հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Գարո Փայլանը հայտարարել են, որ կանոնակարգային փոփոխություններն անօրինական են և նպատակ են հետապնդում խորհրդարանում լռեցնել ընդդիմության ու փոքրամասնությունների ձայնը:

Դիտվել է՝ 5326

Մեկնաբանություններ